ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Իշխանությունը տվեք Հրանտ Բագրատյանին

Իշխանությունը տվեք Հրանտ Բագրատյանին
03.12.2014 | 18:29

«Դուք ի՞նչ եք ասում այսօր, ասում եք՝ եթե մենք այսօր չմիանանք, մեզանից կնեղանան, կընկնենք թուրքերի ու ադրբեջանցիների ձեռքը, կկորցնենք պետականությունը: Դրա համար գնանք ըստեղ ստորագենք, ըստեղ կորցնենք պետականությունը: Էդպես չի լինում ընդհանրապես: Եթե էդպես եք մտածում, նման մտածելակերպով դուրս եկեք կառավարությունից, իշխանությունից, տվեք մեզ: Միշտ եթե նստում ես ռուսի դեմը բանակցելու, դու պիտի մի բան ավելի իմանաս, քան թե նա: Եղեք պրոֆեսիոնալ»,- այսօր ԵԱՏՄ-ին միանալու պայմանագրի քննարկման ժամանակ կառավարությանը հորդորեց ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը` հիշեցնելով, որ 2013-ի նախագահական ընտրությունների նախաշեմին նախագահի երկու հիմնական թեկնածուները՝ Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովաննիսյանը, եվրաինտեգրման գործընթացն էին գովերգում:

Պայմանագրին միանալու վատագույն սցենարներից մեկն էլ, ըստ Բագրատյանի, այն է, որ մենք արտաքին տնտեսական քաղաքականություն չենք վարելու, վարելու է մեկ այլ երկիր, մենք մասնակից ենք լինելու: «Ոչ մի դեպուտատ իրավունք չի ունենա ըստեղ քվեարկել կամ չքվեարկել»,- փաստեց պատգամավորը:
Բագրատյանի դիտարկմամբ, այսօր Հայաստանում կա ռևոլյուցիոն կրիզիս: «Ի՞նչն է պատճառը: Առաջին պատճառն այն է, որ բոլորն ասում են՝ քանի որ ռուբլին արժեզրկվել է, դոլարը ՌԴ-ում կրճատվել է, Ռուսաստանից Հայաստան քիչ դոլար է գալիս: Բայց, կներեք, նավթը էժանացել է երկու անգամ, և մենք ունենք 850 մլն դոլարի նավթամթերքի, վառելիքի ու գազի ներկրում, բայց մեր գազի պայմանագիրն այնպիսին է, որ Եվրոպայում էժանացել է, երեկ ՈՒկրաինայում կառավարությունը հաստատում է գազի գինը, այն ավելի էժան է, քան Հայաստանում: Իսկ նավթի, հեղուկ վառելիքի ներմուծումն էլ հանձնել եք ռուսական ընկերություններին: Մի երկիր, որը ներմուծող է, պիտի շահեր, էս երկիրն էլ է տուժում: Կարգին աշխատեք, մի տվեք մոնոպոլիաները: Ի՞նչ է, չի՞ կարելի ռուսներին «չէ» ասել»,- զայրացավ նախկին վարչապետը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1644

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ